Ֆրանսիայում օդաչուները մայիսին մեկշաբաթյա գործադուլ կանեն
Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է երկրի կառավարությանը մայիսին գործադուլ իրականացնելու մտադրության մասին, գրում է Reuters գործակալությունը:
Գործադուլը կտևի մայիսի 6-11-ը և կարող է վերաբերել Ֆրանսիայում գործող բոլոր ավիաընկերություններին՝ ներառյալ Air France, Aigle Azur, Corsair, XL Airways, Easy Jet և Vueling ընկերություններին:
Գործադուլի պատճառն այժմ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող տրանսպորտային օրենքն է: Օդաչուների արհմիությունը մտավախություն ունի, որ օրենքը կարող է միավորել իրենց այլ` ավելի խոշոր արհմիությունների հետ, ինչը, կարող է արհմիության անդամների՝ հատկապես օդաչուների վերաբերյալ հարցերում ձայնը լսելի չդարձնել:
Արհմիությունը համազգային գործադուլի մասին ծանուցում է ուղարկել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին, ինչպես նաև տրանսպորտի և աշխատանքի նախարարներին:










