Թուրքիայում երկու լրտեսի են ձերբակալել Արաբական Միացյալ Էմիրություններից
Թուրքիայում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք խոստովանել են, որ լրտեսել են Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, կասկածյալներին տեղափոխել են Ստամբուլի դատարան, քանի որ նրանց ձերբակալել են այդ քաղաքի դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում: Պարզվել է, որ երկուսն էլ ԱՄԷ-ի քաղաքացիներ են:
Հաղորդվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել ռազմական, քաղաքական և միջազգային լրտեսության մեջ:
Ներկա պահին ճշտվում է կասկածյալների հավանական ներգրավվածությունը սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը:
Հիշեցնենք, որ Washington Post-ի լրագրողը սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում, սակայն նրա մարմինը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել:










