Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի. Գագիկ Սուրենյան

13:48 • 20.04.19

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում:

«Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2...+3 ջերմաստիճանի պայմաններում»,-գրել է Գագիկ Սուրենյանը։