Թալինում Nissan-ը բախվել գազատար խողովակին, տեղի է ունեցել գազի արտահոսք

01:02 • 20.04.19

Ապրիլի 19-ին, ժամը 20:28-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձորափնյա փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» (վարորդ՝ Ա.Գ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: