Թուլուզում «դեղին բաճկոնների» ցուցարարները Ասանժի պատկերով դիմակ են հագցրել Ժաննա դ՛Արկի արձանին

23:55 • 20.04.19

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պատկերով դիմակ են հագցրել Շաննա դ՛Արկի արձանին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան լուսանկարը թվիթերյան իր էջում հրապարակել է ֆրանսիական ռադիոկայանը: Լուսանկարում երևում է, որ Ֆրանսիայի ազգային հերոսուհու նիզակին ցուցարարներն ամրացրել են իրենց խորհրդանիշը՝ վարորդի լուսարձակող դեղին բաճկոնը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուլուզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:  

Վերջին տվյալների համաձայն՝ երկրի ողջ տարածքում այսօր բողոքի ցույցի է դուրս եկել 28 000 մարդ: