Փարիզի Աստվածամոր տաճարի սպասավորը նշել է հրդեհի բռնկման նոր վարկած
Փարիզի Աստվածամոր տաճարի խոշոր հրդեհի պատճառը կարող էր համակարգչային խափանումը լինել: Այս վարկածն առաջ է քաշել տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն, հաղորդում է Известия-ն:
Նա չի նշել, թե ինչ համակարգերի մասին է խոսքն՝ ընդգծելով, որ հրդեհի ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա «երկու-երեք ամսից»: Նրա խոսքով՝ քննիչները դեռևս չեն կարողանում աշխատել տաճարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել է մարել միայն 10 ժամ հետո: Հրդեհի հետևանքով փլվել է տաճարի տանիքը, աշտարակը և ժամացույցը:
Հրդեհի ժամանակ հաջողվել է փրկել շատ մշակութային արժեքներ: Ֆրանսիայում տաճարի վերականգնման նպատակով դրամահավաք է սկսվել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Սուրբ Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարուց, թեև փորձագետների գնահատմամբ՝ վերականգնման աշխատանքները կտևի մոտ 10 տարի:










