Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են ընթանում. կան ձերբակալվածներ

19:16 • 20.04.19

Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Հատկապես սուր է իրավիճակը Փարիզի Ռիշար-Լենուար թաղամասում, որտեղ անհայտ անձինք այրել են ավտոմեքենա և մի քանի աղբամաններ:

«Le Figaro»-ն տեղեկացնում է, որ հրապարակում տեսանելի է ծուխ, ըստ տարածվող տեղեկությունների այրվում են բարիկադները: Ուժեղացված ռեժիմով աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները:

Արդեն Փարիզի ոստիկանությունը 137 մարդու ձերբակալել է: