Զանգահարել է հայրական տուն դարձ գնացած կնոջն ու ասել՝ եթե չգաս, ինքնասպանություն կգործեմ. Շիրակում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու դին

14:00 • 20.04.19

Շիրակի մարզի Ողջի համայնքում 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ողջի համայնքի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը: Նա ասաց, որ այսօր, ըստ նախնական տվյալների՝ ինքնասպան եղած 39-ամյա Մանվել Սողոմոնյանի հուղարկավորությունն է: 

«39-ամյա մեր համագյուղացի Մ.Ս.-ն ինքնասպանություն է գործել, ինչի մասին ինձ հայտնել է համայնքի թաղայինը»,-ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ  դեպքից առաջ երիտասարդը զանգահարել է կնոջը, որը դարձ էր գնացել հայրական տուն ու ասել նրան, որ եթե չվերադառնա, ինքն ինքնասպանություն կգործի: 

«Այդ մասին կնոջ քույրը պատմել է նաև թաղային ոստիկանին, ասելով, որ զանգահարել է  Մ. Ս.-ի եղբորը և ասել, որ երկուսով գան՝ խոսելու բան ունի: Դրանից մի քանի րոպե հետո քրոջ ամուսնու եղբայրը զանգել է նրան և հայտնել, որ Մ.Ս.-ն կախվել է»:

Մկրտչյանի խոսքով՝ Մ.Ս.-ն  երկու ամիս առաջ էր ամուսնացել: Ընտանեկան որևէ խնդրի մասին հայտնի չէ:


Քրիստինա Բոյաջյան