Շվեդիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, կան տուժածներ (լուսանկարներ)
Շվեդիայի կենտրոնական հատվածում՝ Էրեբրու քաղաքի մոտակայքում, զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, ավտոբուսում նորվեգացի զբոսաշրջիկներ են եղել: Ավտոբուսով երթևեկող մարդկանց թիվը կազմել է 29: Նրանք Օսլոյից Ստոկհոլմ էին ուղևորվում:
Միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: Նրանց հոսպիտալացրել են: Մյուս ուղևորների մոտ թեթև ցնցում է: Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ-ի պատճառները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պորտուգալիայում նույնպես զբոսաշրջային ավտոբուս էր վթարվել, ինչի հետևանքով 28 մարդ մահացել էր:












