Արցախում քննարկվել է քաղաքացիական պաշտպանություն, ՏԻՄ, բանակ համագործակցությունը

13:59 • 21.04.19

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող կառավարության պատվիրակության մասնակացությամբ կայացել է քննարկում և փորձի փոխանակում 
քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմիններ-բանակ համագործակցության շրջանակներում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Քննարկում, խորհրդակցություն, փորձի փոխանակում Արցախում։
Քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմիններ-բանակ համագործակցության, համակարգի տոկունության, կենսունակության առումով Արցախի փորձը անփոխարինելի է»,-գրել է նա։

Նշենք, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: