Բրազիլիայում շենքերի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 22-ի
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անօրինական կերպով կառուցված երկու չորսհարկանի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է Folha de Sao Paulo-ն:
Մինչ այժմ փլուզման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն քաղաքի արևմտյան այդ հատվածը մշտապես տուժում է հորդառատ անձրևներից: Նշվում է, որ գտնված երկու մարմինները պատկանում են երեխաների, որոնք նախկինում անհետ կորած էին համարվում: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Միջադեպը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ:
Ռիո դե Ժանեյրոյի կառավարությունը որոշում է կայացրել քանդել 16 շինություն, որոնք գտնվում են նույն թաղամասում, սակայն ստուգումներից հետո կկատարվի այդ քայլը: Խնդիրն այն է, որ շենքերը կառուցվում են առանց կառավարության թույլտվություն և առանց համապատասխան ընթացակարգերի, ըստ այդմ` հեղեղների ժամանակ մեծ վտանգ են ներկայացնում ներսում գտնվող մարդկանց համար:










