Եվգենի Օսինի հիշատակին նվիրված միջոցառումն ավարտվել է տհաճ միջադեպով

05:15 • 21.04.19

Ռուսական էստրադայի երգիչ Եվգենի Օսինի հիշատակին նվիրված «Նվիրիր ինձ երջանկություն» խորագրով միջոցառումն ավարտվել է սկանդալով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Օսինի հիշատակը հարգելու նպատակով ելույթ էին ունենում մի շարք հայտնի մարդիկ: Համերգի ընթացքում միջոցառումն անցկացնող ռեստորանային համալիրի ադմինիստրացիան հյուրերին նկատողություն է արել նշելով, թե վերջիններս քիչ քանակությամբ պատվերներ են կատարում և անջատել է բարձրախոսը:

Աղբյուրը հայտնում է, որ ներկաները ստիպված են եղել 1000-ական ռուբլի հավաքել, որպեսզի միջոցառումը շարունակվի: