Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ
Հնդկաստանի հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ավտոճանապարհային վթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 30-ը տուժել են, հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով:
Պատահարը տեղի է ունեցել Ագրա Լակհնաու պողոտայում, երբ Վարանասի քաղաքից Նյու Դելի ուղևորվող ավտոբուսը վազանց է կատարել՝ բախվելով ընդառաջ եկող բեռնատարին:
Հաղորդվում է, որ զոհերի թվում է ավտոբուսի վարորդը: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել:










