Հնդկաստանում փիղը կոխկրտելով սպանել է 5 մարդու

12:46 • 21.04.19

Հնդկաստանի հյուսիսային Օդիշա նահանգի Սանտհապադե փիղը մեկ գիշերվա ընթացքում կոխկրտելով սպանել է 5 մարդու, հարղոդում է Hindu հարթակը:

Սկզբում կենդանին հարձակվել է 3 անդամից բաղկացած ընտանիքի վրա: Ընտանիքի բոլոր անդամները, որոնք հարձակման ժամանակ քնած են եղել իրենց տան առաջնամասում, տեղում մահացել են:

Առաջին հարձակումից հետո փիղը կոխկրտել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհու, իսկ կես ժամ անց սպանել է 5-րդ զոհին, որի ինքնությունը դեռևս չի պարզվել:  

Նշվում է, որ Օդիշա նահանգում փղերի հարձակումը մարդկանց վրա մեծ խնդիր է: Վայրի բնության կազմակերպության տվյալներով՝ վերջին 9 տարիներին փղերի հարձակման հետևանքով 661 մարդ է զոհվել: