Ճապոնացի կույր ծովագնացը հաղթահարել է Խաղաղ օվկիանոսը

07:33 • 21.04.19

Ճապոնացի ծովագնաց Միցուհիրո Իվամոտոն առաջին կույր մարդն է, ով կարողացել է զբոսանավով ինքնուրույն անցնել Խաղաղ օվկիանոսը: 52-ամյա ճապոնացին հաղթահարել 14 000 կմ արգելքը` ծովում անցկացնելով շուրջ երկու ամիս: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ես դա արեցի, իմ երազանքը կատարվեց: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- հայտարարել է Իվամոտոն:

Նավարկությունը մեկնարկել էր փետրվարի 24-ին` Սան Դիեգոյից: Իվամոտոյին օգնում էր Սմիթը, ով նավարկիչն էր և տեղեկացնում էր շրջակա միջավայրի մասին, իսկ Իվամոտոն կառավարում էր առագաստները:

Ճապոնացի ծովագնացի համար սա Խաղաղ օվկիանոսն անցնելու երկրորդ փորձն էր: 2013 թվականին նա առաջին անգամ փորձել էր ի կատար ածել իր երազանքը, սակայն նավարկության հինգերորդ օրը բախվել էր կետի հետ: Նրա նավը շրջվել էր, և Իվամոտոյին ու նրա օգնականին փրկել էին փրկարարները:

Իվամոտոյի և Սմիթի վաստակած գումարը կհանձնվի բարեգործական հիմնադրամի, որը զբաղվում է այն հիվանդությունների կանխարգելմամբ, որոնք բերում են կուրության: