Կանադայում խնջույքն ավարտվել է ողբերգությամբ. մահացել է 18 մարդ (տեսանյութ)

05:32 • 21.04.19

Կանադայում պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է 18 մարդ: Ինչպես հայտնում է СВС-ն, միջադեպը տեղի է ունեցել Լենգլի քաղաքում, որը գտնվում է Վանկուվերի հարևանությամբ: Մասնավոր տանն անցկացվող խնջույքին մասնակցել է շուրջ 100 մարդ:

Նշվում է, որ ծածկապատշգամբը չի դիմացել ծանրությանը և փլվել է: Դեպքի վայր է ժամանել 19 շտապօգնության մեքենա և մեկ ուղղաթիռ: Շուրջ 40 մարդ վնասվածք է ստացել` հիմնականում ստորին վերջույթների հատվածում: Նրանցից երեքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 15-ը` ծանր վիճակում, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ տուժողների թվում կան ինչպես երեխաներ, այնպես էլ տարեց մարդիկ: