Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 215-ի է հասել, 450 մարդ տուժել է

16:26 • 21.04.19

Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 215 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: 

Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:

Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Շրի Լանկայում ընդհանուր առմամբ 8 պայթյուն է որոտացել երկրի տարբեր երեկղեցիներում և հյուրանոցներում: Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել` պարետային ժամ հայտարարելով, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել: