Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհվածների շարքում 35 արտասահմանցի կա
Լրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում այսօր առավոտյան որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 35 արտասահմանցի է զոհվել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի աղբյուրին, զոհերի թվում կան ամերիկացիներ, բրիտանացիներ և հոլանդացիներ:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրի տարբեր երեկղեցիներում և հյուրանոցներում առավոտից որոտացած ութ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի, վիրավորների թիվը՝ 450-ի:
Երկրում պարետային ժամ է հայտարարվել, արգելափակվել են սոցցանցերն ու մեսենջերները:
Երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենեն հայտարարել է, որ պայթյունների կազմակերպիչների ինքնությունը պարզվել է, 7 մարդու արդեն ձերբակալել են:










