Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներից մեկը կատակել է ուսապարկում ռումբի առկայության մասին

12:12 • 21.04.19

Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ Դնեպրոպետրովսկի շրջանի ընտրատեղամասերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, դուրս գալով քվեարկության խցիկից, ցուցադրաբար ուսապարկը հատակին է գցել՝ հայտարարելով, որ դրանում ռումբ կա, գրում է РИА Новости-ն: Ավելի ուշ պարզվել է, որ դա «կատակ» է եղել:

Հայտնի է, որ 2012թ.-ին Ուկրաինայում խստացվել են պայթուցիկների առկայության մասին սխալ տեղեկատվություններ հաղորդող անձանց պատասխանատվության ենթարկելու օրենքները: Համապատասխան հոդվածով նման դեպքերի համար անձը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Սոցհարցումների համաձայն՝ Զելենսկիին աջակցում է բնակիչների 70-ը, Պորոշենկոյին՝ շուրջ 25%-ը: