Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

15:58 • 22.04.19

Ապրիլի 22-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Վ.Հ.-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: