Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը դադարեցրել է գործունեությունը, խաղատունը շարունակում է գործել
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցն այսօր դադարեցրել է գործունեությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ծաղկաձորի համայնքապետարանից:
«Հյուրանոցն այսօր դադարեցրել է իր գործունեությունը, սակայն խաղատունը շարունակում է իր գործունեությունը»,- հայտնեցին քաղաքապետարանից:
Հյուրանոցը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը:










