Ապրիլի 15-19-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3104 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն

12:00 • 22.04.19

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 15-ից 19-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3104 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 8 զանգ-բողոքի:

Ապրիլի 15-ից 19-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1388 քաղաքացի: