Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ

12:17 • 22.04.19

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գևորգյանին՝  ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։

Նշենք, որ ԼՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ, ըստ իրենց, առաջադրված թեկնածու Գեղամ Գևորգյանի՝ որպես ստորաբաժանման ղեկավարի ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Կենսագրություն  

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 29.06.1987թ., ք. Երևան

Կրթություն

2010-2013թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ասպիրանտուրա, իրավագիտության թեկնածու
2011-2013թթ. - Երևանի պետական համալսարան և Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում` մագիտրոսի աստիճան
2008-2010թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ` մագիստրոսի աստիճան
2004-2008թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան Աշխատանքային գործունեություն
02/2016- 11/2016 - «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիր – Համաշխարհային Բանկ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` Ծրագրի ղեկավար- Ծրագրի կառավարման գրասենյակ
2012 - 2016 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ` գլխավոր իրավաբան
2013թ.-ից - ՀՀ Պետական կառավարման ակադեմիա` դասախոս- ԵՄ իրավունք
07/2014-08/2014թ. - Վիադրինայի եվրոպական համալսարան - Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր)` հետազոտող
2011-2012թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2009-2011թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փորձագետ
11/2008-10/2009 - «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ընկերություն` Իրավաբանական վարչության մասնագետ

Վերապատրաստում

04/2014-06/2014 - ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված պետական կառավարման ոլորտում մասնագետների վերապատրաստման ծրագիր` «Գործարար ձեռնարկների մշակում» ծրագրի իրականացում

02/2014-03/2014 - Հերթիի կառավարման դպրոց – Բեռլին, ձմեռային ակադեմիա Այլ տվյալներ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: