Համացանցում է հայտնվել Շանհայի ստորգետնյա ավտոկայանատեղիում Tesla մեքենայի պայթելու տեսանյութը
Համացանցում է հայտնվել Շանհայում Tesla մեքենայի պայթելը ցուցադրող տեսանյութը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առևտրային կենտրոններից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում: Տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է՝ ինչպես է մեքենայի տակից ծուխ բարձրանում, իսկ հետո այն պայթում է:
Ամերիկյան Tesla ընկերությունը, որն արտադրում է այդ էլեկտրամեքենաները, մասնագետներից կազմված խումբ է ուղարկել իր մեքենայի պայթյունի հանգամանքներն ուսումնասիրելու:
Պայթյունի հետևանքով վնաս է հասցվել նաև հարևանությամբ կայանած մեքենային:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










