Բողոքներ կան, որ սահմանամերձ շրջաններում ադրբեջանական, թուրքական, իրանական ռադիոհեռուստածրագրերը հստակ հեռարձակվում են․ ՀՌԱՀ նախագահ
Այո, մեզ էլ են բողոքներ գալիս, որ սահմանամերձ շրջաններում օտարերկրյա՝ ադրբեջանական, թուրքական, իրանական ռադիոծրագրերը և ոչ միայն՝ նաև հեռուստածրագրերը հստակ գալիս են․ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդմանը հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են այդ ալիքները սահմանափակել, ասաց, որ դա իրենց տիրույթում չէ, և դրանք Կապի և հատուկ ծառայությունների գործառույթներն են։
Հակոբյանը նշեց, որ իր համար նախ զարմանալի է, որ մարզերում օրենքով նախատեսված չէ ունենալ մարզային ռադիոընկերություններ։ «Այսինքն՝ արդեն ռադիոընկերությունների ստեղծումը և աշխատեցումը դրանց ազդեցությունը մեղմացնում է։ Նա նշեց, որ, օրինակ՝ մարզեր կան, որ չունեն հեռուստաընկերություններ, ինչպես, օրինակ, սահմանամերձ շրջաններ ունեցող Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։
«Տավուշում արդեն այդ խնդիրը լուծելու տարբերակ ենք գտել մարզպետի հետ, իհարկե դեռևս մասնավորի հետև շրջանցելով օրենքը, և քանի որ այնտեղ ո´չ հեռուստաընկերություն կա, ո´չ էլ ռադիոընկերություն, մինչև որ օրենքով կամրագրվի բոլոր մարզերում գոնե մեկ ռադիոընկերություն ունենալը։ Մի խնդիր կա, եթե դրա հետ միասին էլ պետական օժանդակություն չլինի, նրանք կարող է չկատարեն պարտականությունները, ուստի համապարփակ լուծում է պետք»,-ասաց նա։










