Ալավերդիում տղամարդը խմիչքի ազդեցության տակ «ԲԵԿԱՍ-12» հրացանից օդ է կրակել

16:49 • 22.04.19

Ապրիլի 20-ին` ժամը 01.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1984 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն ապրիլի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ոգելից խմիչքի ազդեցության տակ իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված զենքից օդ է կրակել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 17.50-ին, Թումանյանի բաժին է ներկայացել Ռոբերտ Կ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, իր մոտ գտնվող՝ ընկերոջը պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի, 12 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ օդ կրակոց է արձակել:

Հրացանը վերցվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: