Ալավերդիում փլուզման հետևանքով վնասվել են գազատար և ջրատար խողովակները. Shamshyan.com
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասում հենապատ է փլուզվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում փլուզվել է հենապատի 3 մետր բարձրության և 10 մետր երկարության մի հատված։ Փլուզման հետևանքով վնասվել են գազատարը և ջրատար խողովակները, սկսվել է ջրի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










