Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է 5 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպինների կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Պամպանգա նահանգում դառնալով հինգ մարդու մահվան, իսկ մայրաքաղաք Մանիլայում՝ մի շարք շինությունների փլուզման պատճառ:
Ինչպես հայտնում է channelnewsasia.com կայքը, զոհերի թվում երեխա կա:
Նշվում է, որ ուժեղ երկրաշարժը զանգվածային հոսանքազրկման պատճառ է դարձել: Մանիլայում հազարավոր մարդիկ, խուճապի մատնվելով, փողոց են վազել: Ականատեսների պատմելով՝ շինություններն ուղղակի ճոճվել են:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Մանիլայից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Աղբյուրը նկատում է, որ Ֆիլիպինները տեղակայված է խաղաղօվկիանոսյան սեյսմիկ ակտիվության գոտում՝ «Հրե օղակ»-ում:




Shoppers from Glorietta mall and surrounding residential areas gather outside after an earthquake rocks parts of Metro Manila #manilaearthquake #EarthquakePH pic.twitter.com/ZQGiNuSPww
— Howard Johnson (@Howardrjohnson) April 22, 2019










