Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը՝ Սուրբ Զատկի պատարագին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները, չխախտելով բազմադարյա ավանդույթը, թագուհի Էլիզաբեթ 2-րդի գլխավորությամբ ներկա են եղել Սուրբ Զատկի կապակցությամբ կիրակնօրյա պատարագին, որը մատուցվել է Սուրբ Գեորգի եկեղեցում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տարի Քրիստոսի Սուրբ Հարության տոնը համընկել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 93-ամյակի հետ:
Պատարագին ներկա են եղել Քեմբրիջի դուքս Ուիլյամը, դքսուհի Քեյթ Միդլթոնը, Սասեքսի դուքս Հարին, որը, սակայն, առանց կնոջ է եղել: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գտնվում է հղիության վերջին ամսում ու պատրաստվում է մոտ օրերս լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Պատարագից բացակայել են նաև թագաժառանգ արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Պարկեր Բոուլզը:
Պարբերականը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրը նշվում է տարվա մեջ երկու անգամ, առաջինը՝ միապետի լույս աշխարհ գալու օրը՝ ապրիլին 21-ին, իսկ երկրորդը՝ պաշտոնականը՝ ամեն տարվա հունիսի երկրորդ շաբաթ օրը:





























