Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

20:00 • 22.04.19

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման առիթից օգտվելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը, մասնավորապես՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում:

Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը հայ-թուրքմենական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: