Ինչպես են Ուկրաինայում ընտրողները փչացրել քվեաթերթիկները (լուսանկարներ)
Ուկրաինայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ժամանակ ընտրողները փչացրել են քվեաթերթիկների մոտ 2%-ը, հայտնում է korrespondent.net-ը՝ «Արդար» շարժմանը հղումով:
Ընտրողները քվեաթերթիկների վրա նկարել են, իրենց դժգոհությունը հայտնել վարվող քաղաքականության վերաբերյալ, խորհուրդներ տվել կամ հարցրել, առաջարկել իրենց թեկնածուներին: Կիևի ընտրատեղամասերից մեկում էլ քվեաթերթիկը փչացրել են շագանակագույն նյութով:
Փչացած քվեաթերթիկների լուսանկարներով կիսվել են նաև Facebook սոցկայքի օգտատերերը:
Շարժումից հայտնում են, որ 2010 թվականին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, երբ երկրորդ փուլում պայքարում էին Վիկտոր Յանուկովիչն ու Յուլյա Տիմոշենկոն, ավելի շատ քվեաթերթիկ են փչացրել՝ մոտ 4,4%:























