ԱՄՆ-ում զինված կինը սպառնացել է պայթեցնել եկեղեցին

18:43 • 22.04.19

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում զինված կնոջ են ձերբակալել, որը սպառնացել է պայթեցնել եկեղեցին, հաղորդում է CNN-ը:

Սպառնալիքների մասին ահազանգը ստացվել է կիրակի ցերեկը: Մոտ 30 տարեկան Աննա Կոնկին մատուցվող պատարագի ժամանակ ատրճանակը ճոճելով սպառնացել է պայթեցնել Tsidkenu եկեղեցին: Մինչև ոստիկանության ժամանանումը անցորդներին հաջողվել է մոտենալ և զինաթափել կնոջը:

Կինը ձերբակալվել է, ոստիկանությունն առգրավել է նրա զենքը: Հաղորդվում է, որ եկեղեցում կամ կնոջ ավտոմեքենայի մեջ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Կնոջ 10 ամսական և 5 տարեկան երեխաները, որոնք դեպքի վայրում են եղել, խնամքի տակ են առնվել: