ԱԺ-ում ընթանում է ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը
Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 10:30-ից մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։
Քվեարկությունը կտևի մինչև 11:30–ը։ Միակ թեկնածուն Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն է, նրա թեկնածությունն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախքան քվեարկությունը ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատգամավորներին ներկայացրեց քվեարկությանը կարգը՝ նշելով, որ քվեաթերթիկում գրված է թեկնածուի անուն–ազգանունը՝ «կողմ» և «դեմ» նշումներով:
Ամալյա Առաքելյան










