Բոլիվիայում 300 մետրից անդունդն ընկած ավտոբուսի զոհերի թիվը հասել է 25-ի
Բոլիվիայում ավտոբուսը 300 մետրից ընկել է անդունդը: 25 մարդ մահացել է, ևս 24-ը` այդ թվում ավտոբուսի վարորդը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ABI-ն:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարական աշխատանքները վթարի վայրում շարունակվում են: Բոլիվիայի ոստիկանության հաղորդմամբ` ավտոբուսը փորձել է շրջանցել բեռնատարին, սակայն կորցրել է վերահսկողությունն ու գլորվել անդունդը: Ընթանում է հետաքննություն` միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ Բոլիվիայում ավտոբուսների մասնակցությամբ վթարներ հաճախակի են տեղի ունենում: Պատճառները մի քանիսն են` տրանսպորտային միջոցի անսարքությունից մինչև մարդկային գործոնը: Բացի այդ, երկրում գոյություն ունի «մահվան ճանապարհ», որն անցնում է սարերի միջով և ամենավտանգավորներից մեկն է համարվում աշխարհում:










