Կոլումբիայում սողանքների հետևանքով մահացածների թիվն ավելացել է. հեղեղները չեն դադարելու

04:05 • 23.04.19

Կոլումբիայի արևմտյան Կաուկա դեպարտամենտում սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ երկրում հորդառատ անձրևների պատճառով մահացել է շուրջ 33 մարդ: Աղբյուրը հայտնում է, որ հեղեղները չեն դադարելու և կանխատեսվում է, որ անձրևները կշարունակվեն մինչև հունիս ամսվա առաջին շաբաթը:

Հավելենք, որ տարերային աղետի հետևանքով Կոլումբիայում քանդվել է ավելի քան 40 տուն, տուժել է շուրջ 850 շինություն: 22 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, իսկ 18-ն էլ համարվում է անհետ կորած: Ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ-ն և Կանադան Լատինական Ամերիկայի երկրների հետ միացնող Համաամերիկյան մայրուղու մի հատվածով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է։