Նիգերիայում ոստիկանը վրաերթի է ենթարկել երգչախմբի երեխաներին, նրանցից 11-ը մահացել է

02:54 • 23.04.19

Նիգերիայի Հոմբե նահանգում ոստիկանն իր մեքենայով վրաերթի է ենթարկել երեխաների, որոնցից 11-ը մահացել է, 30-ն էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ երեխաները տեղի երկու եկեղեցիների երգչախմբի անդամներն էին: Նրանք մեկնում էին այլ շրջան` Սուրբ զատիկի տոները նշելու առիթով: Նշվում է, որ վթարի մեղավորի հետ հաշվեհարդար է եղել զայրացած ամբոխը: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` միջադեպի մանրամասները պարզելու համար: