ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երկրորդ ինքնաթիռն է վթարի ենթարկվել. կա 6 զոհ

06:15 • 23.04.19

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում վթարի է ենթարկվել երկշարժիչ ինքնաթիռ, որում գտնվող մարդիկ մահացել են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ Beechcraft մակնիշի ինքնառիռը մեկնել է Հարիսի մասնավոր օդանավակայանից, սակայն մինչ Քերվիլի օդանավակայանում վայրէջք կատարելը վթարի է ենթարկվել: Մահացել են օդաչուն և 5 ուղևորները: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մեկ օրվա ընթացքում Տեխաս նահանգում սա երկրորդ ավիավթարն է եղել: Ավելի վաղ Կինգսլենդի «Շիրլի Ուիլյամս» օդանավակայանում վթարի էր ենթարկվել ևս մեկ փոքրիկ ինքնաթիռ` խլելով երկու մարդու կյանք: