Երգիչ Մաքս Բարսկիխն իր սպորտային Chevrolet Camaro մեքենայով վթարի է ենթարկվել ԱՄՆ-ում

14:34 • 08.05.19

Քսանիննամյա ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն իր սպորտային Chevrolet Camaro մեքենայով վթարի է ենթարկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ Instagram-ի իր էջում: 

«Ես մոռանում եմ գնահատել կյանքիս յուրաքանչյուր րոպեն: Այսօր, գտնվելով մահվան շեմին, ես հասկացա, թե որքան է դա կարևոր: Եղեք ուշադիր, և գնահատեք այն ամենը, ինչ ունեք ու բոլորին, ով ձեր կողքին է: Անպայման ամրակապվեք, դա փրկում է ձեր կյանքը»,- գրել է Բարսկիխը ջարդուփշուր եղած մեքենայի լուսանկարին կից:

Նա հավելել է, որ իրեն լավ է զգում և կատարվածից դաս է քաղել, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: 

 

Макс БарскиÑ