«Շերեմետևոյում» վթարված SSJ-100 ինքնաթիռի «սև արկղերը» վերծանվել են

20:22 • 08.05.19

Մասնագետները վերծանել են մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 ինքնաթիռի երկու ինքնագրիչ սարքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:

Այժմ փորձագետներն ուսումնասիրում են ստացված տեղեկությունը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինքնաթիռում տեղադրված են եղել L-3 Communications ամերիկյան ընկերության արտադրության սարքերը: Դրանցում կիրառվում է կայուն, էներգիայից կախում չունեցող հիշողություն, և բարդություններ տեղեկությունը վերծանելիս չեն առաջացել:

Ինքնագրիչ սարքերից մեկը տեղակայված է եղել օդանավի պոչային հատվածում, այդ իսկ պատճառով այրվել է, իսկ մյուսը վնասվածքներ չի ստացել:

Հիշեցնենք, որ վայրէջքի պահին հրդեհված օդանավի 78 ուղևորից և անձնակազմի անդամից միայն 37-ն են ողջ մնացել: