Իրանում վթարային վայրէջք է կատարել Air France-ի ուղևորատար ինքնաթիռը

21:28 • 08.05.19

Փարիզից Մումբայ ուղևորվող, Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Airbus A-340-313 օդանավի թռիչքը մեկնարկել է ֆրանսիական մայրաքաղաքի օդանավակայանում տեղի ժամանակով 11:21-ին (երևանյան՝ 13:21) և պետք է հնդկական քաղաք ժամաներ կեսգիշերին:

Գտնվելով Իրանի օդային տարածքում՝ օդանավի անձնակազմը աղետի ազդանշան է տվել: Վայրէջքը բարեհաջող է ընթացել: Օդանավի հետ կապված միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ: