Դոմինիկյան Հանրապետությունում 7-ամյա տղան, փորձելով կրկնել հայտնի ռեփերի՝ այրվող մեքենայով տեսահոլովակի սյուժեն, մահացել է
Դոմինիկյան Հանրապետությունում 7-ամյա տղան մահացել է՝ փորձելով կրկնել հայտնի ռեփերի երաժշտական հոլովակի սյուժեն, գրում է Daily Mail-ը:
Ֆրանկլին Միզես անունով երեխան և նրա ավագ զարմուհիները՝ 11-ամյա Պերլան և 14-ամյա Անջելին, որոնք մնացել էին առանց ծնողների հսկողության, դյուրավառ հեղուկով լի տարա են գտել և, ոգեշնչելով պուերտոռիկացի հայտնի ռեփեր Bad Bunny-ի տեսահոլովակներից մեկի սյուժեից, մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի իրենց տան մոտ հրդեհ են կազմակերպել՝ ցանկանալով կրկնել տեսահոլովակը:
Արարքի հետևանքով տղայի մարմնի մակերեսի 50%-ից ավելին այրվել է: Բժիշկներն ավելի քան 2 շաբաթ պայքարել են 7-ամյա տղայի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Տղայի հայրը մեղքի մի մասը բարդել է երաժշտի վրա, որը, նրա կարծիքով, երիտասարդների համար վատ օրինակ է ծառայում:
Bad Bunny կեղծանվամբ ռեփերի La Romana երգի տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 44 մլն դիտում ունի: Տեսահոլովակում երաժիշտը դուետով է հանդես գալիս դոմինիկացի երգիչ El Alfa-ի հետ: Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ աղջիկը հրդեհում է «Լամբորգինի» մակնիշի մեքենան, իսկ երգիչները պարում են այրվող մեքենայի ֆոնին:










