Մաստարա-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է (թարմացված, տեսանյութ)

19:06 • 08.05.19

22:16

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ մյուս տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Հ.Մ.-ն տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ:

20:33

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով մահացել են Ղ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.): Տուժածներ Մ.Հ.-ն (2016 թ.), Ղ.Ս.-ն (1987 թ.), Ա.Մ.-ն (1988 թ.), Մ.Գ.-ն (1978 թ.), Վ.Ա.-ն (1963 թ.), Զ.Ա.-ն (1987 թ.) և Մ.Ս.-ն (1983 թ.) հոպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:

19:06

Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով զոհվել են Խ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.): 

Ըստ ԱԻՆ-ի՝ նախնական տվյալներով կա 5 տուժած:

Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը, տուժածների թիվը 11-ն, 2 զոհ, 9 վիրավոր, մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է: