ԿԳՆ-ն հերքում է բոլոր դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին տեղեկությունը

12:04 • 08.05.19

Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթականհամակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,-հայտնում է ԿԳ նախարարի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր. «Կրթության և գիտու­թյան նախարար Արայիկ Հա­րությունյա­նը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից: 

Մարզ­պետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխա­տանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դի­մում չգրելու դեպքում իրեն­ցով կզբաղվեն իրավապահները»: