«Ժամանակ». ԿԳ նախարարը հրահանգ է տվել, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից. «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծվում

07:48 • 08.05.19

«Կրթության և գիտու­թյան նախարար Արայիկ Հա­րությունյա­նը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատ­վեն աշխատանքից:

Մարզ­պետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխա­տանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դի­մում չգրելու դեպքում իրեն­ցով կզբաղվեն իրավապահները:     

Պատճառաբանու­թյունն այն է, որ իրենք ծա­ռայել են ՀՀԿ-ական իշխա­նությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: