Ֆրանսիայում անհայտ անձն ազատ է արձակել բոլոր պատանդներին
Ֆրանսիական Բլանյակ բնակավայրի ծխախոտի խանութում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Անհայտ անձը, որ պատանդ էր վերցրել խանութի աշխատակիցներին, դեռ գտնվում է ներսում, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա երիտասարդն առաջինը բաց է թողել 30-ամյա մի կնոջ, իսկ քիչ առաջ՝ արդեն վերջին երեքին: Նրանց վիճակը լավ է:
Նշվում է, որ անհայտ անձը մի քանի ժամ պատանդի կարգավիճակում է պահել երեք կնոջ, որոնք, ըստ տեղեկությունների, խանութի տնօրենն ու աշխատակիցներն են:
Ներկայում իրավապահները բանակցություններ են վարում երիտասարդի հետ՝ նրա հանձնվելու պայմանների շուրջ:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին անհայտ անձը վեց մարդու պատանդ է վերցրել ֆրանսիական Թուլուզ քաղաքից ոչ հեռու գտնվող Բլանյակ բնակավայրում: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ծխախոտի խանութներից մեկում տեղի ժամանակով մոտ 16:00-ին (երևանյան՝ 18:00):










