Ռուսաստանն ու Իրանը կպարզեցնեն մուտքի արտոնագրի ռեժիմը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը կպարզեցնեն մուտքի արտոնագրի ռեժիմը քաղաքացիների առանձին խմբի համար:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, մասնավորեցվել է, որ մուտքի արտոնագրի պարզեցված ռեժիմը կգործի գործարարների համար:
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ այս քայլը կնպաստի հարաբերությունների զարգացմանը:
Լավրովը հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ արդեն ստորագրվել է համապատասխան արձանագրությունը Մոսկվայում:










