Հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը

22:20 • 08.05.19

Ռուսական Baza Telegram-ալիքը հրապարակել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովի բանակցությունների ձայնագրությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի ավիակարգավարների հետ: 

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, 28 վայրկյան տևողությամբ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է օդաչուն թույլտվություն խնդրում օդանավակայան վերադառնալու համար, ինչպես նաև ավիակարգավարին տեղեկացնում է ռադիոկապի մասնակի կորստի և կայծակի հարվածի մասին:

Նշենք, որ բանակցությունների տեքստային տարբերակը հրապարակվել էր նախօրեին:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Աերոֆլոտ» ընկերության օդանավը հրդեհվել էր վթարային վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով 78 ուղևորից և անձնակազմի անդամից 41-ը զոհվել էին: