Մյանմայում բանգլադեշյան ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, կան տուժածներ (թարմացվող)

18:39 • 08.05.19

21:51

Բանգլադեշյան ավիաուղիների ինքնաթիռում 31 մարդ է գտնվել, որոնցից 11-ը տուժել են: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ուղևորների թվում եղել են Բանգլադեշի, Մյանմայի, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ:

18:39

Բանգլադեշի Biman Bangladesh Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է Մյանմայի «Յանգոն» միջազգային օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին և օդանավակայանին, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և երեք մասի բաժանվել: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Օդանավակայանն այժմ փակ է: Daily Star-ի հաղորդմամբ՝ վթարված օդանավում 33 ուղևոր է եղել: Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռը վայրէջքի պահին թռիչքուղուց դուրս է եկել վատ եղանակի պատճառով: