Սիրիացի բանակայինները ցույց են տվել ապստամբներից ազատագրած քաղաքը (տեսանյութ)
Սիրիական բանակը մայիսի 8-ին ապստամբների վերահսկողությունից ազատել է Համա նահանգի հյուսիսում գտնվող բնակավայրերից մեկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ արաբական պարբերականը ներկայացրել է դեպքի վայրից պատկերված և համացանցում հրապարակված տեսանյութը:
Հրապարակված հոլովակում փողոց է երևում՝ մասամբ ավերված շենքերով և ռազմական տեխնիկայով: Նշվում է, որ գրոհը Քաֆր Նաբուդա բնակավայրի նկատմամբ գլխավորել է «Վագրի ուժ» ստորաբաժանումը, որը մասնագիտանում է գրոհներ կազմակերպելու գործում:
Արդյունքում կառավարական ուժերը «Սիրիական ազատ բանակ» խոշորագույն զորամիավորման կազմի մեջ մտնող «Ջեբհաթ ալ-Վաթանիա» խմբավորման («Ազատագրման ազգային ճակատ») գրոհայինների դեմ կարճատեև մարտերից հետո վերահսկողություն են սահմանել բնակավայրում:










