Ինչ հագնել գարնանն ու ամռանը ու ինչպես ընտրել սեփական ոճը. սեմինար-քննարկում «Երևան մոլում»
Երեկ «Երևան Մոլն»-ում ներկայացվեցին նորաձևության 2019 թ. գարուն-ամառ թրենդները: Ոլորտի գիտակներն ու սիրահարները քննարկեցին այս տարվա ոճային լուծումներն ու դրանք ցուցադրեցին մոդելների վրա:
Ներկայացվեց նաև հայաստանյան մոլային մշակույթի մեջ առաջին՝ Personal shopper ծառայությունը, որը շուրջ կես տարի է, ինչ գործում է «Երևան Մոլ»-ում ու հաճախորդներին հնարավորություն տալիս գնումներ կատարել անձնական ոճաբանի ուղեկցությամբ ու խորհուրդներով:
Մոդելներն ընտրվել էին հայտարարված մրցույթի միջոցով. միջոցառմանը մասնակցելու համար նախապես հայտարարվել էր մրցույթ, ստացվել էր մոտ 150 հայտ, բայց նրանցից ընտրվել էին 3-ը:
Միջոցառման առաջին փուլում նրանք անվճար խորհուրդներ ստացան «Երևան Մոլ»-ի ոճաբան, միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի և ոճաբան Արմեն Գալյանի կողմից: Մասնագետները պատմեցին, թե ինչպես ընտրել զգեստապահարանը, ինչպես վարսահարդարվել ու դիմահարդարվել, ինչպես ստեղծել սեփական, չկրկնվող ոճը:
3 մասնակիցները միջոցառմանը ներկայացել էին իրենց առօրյա լուքերով, այն հագուստով, որը սովորաբար կրում են աշխատավայրում կամ բուհում: Ինգա Մուրադյանը և Արմեն Գալյանն ուսումնասիրեցին այդ հագուստներն ու միջոցառման մասնակից այլ հյուրերի հետ միասին կիսվեցին տեսակետներով:
Մասնագետները «Երևան Մոլում» գործող խանութներից նախապես ընտրել էին մի քանի լուքեր, որոնք առաջարկեցին մոդելներին:
Tert.am-ի հետ զրույցում Ինգա Մուրադյանն ասաց, որ միջոցառմանը մասնակցելու համար մոտ 150 հայտ են ստացել և փորձել են ընտրել տարբեր ոճերի աղջիկների՝ սպորտային, քեժուալ, դասական:
«3 հերոսուհիներն էլ ունեն բավականին տարբեր ոճեր: Նրանցից մեկը զբաղվում է հիփ-հոփով, ու նրա համար ընտրել ենք ավելի շատ սպորտային աութֆիթ, մյուս հերոսուհու համար ընտրել ենք ավելի կանացի, մինիմալիստական, նեյտրալ հագուստի տարբերակներ, իսկ երրորդ աղջկա համար ստեղծել ենք շատ էքսպերիմետնալ համադրություններ, ավելի համարձակ, ավելի գունեղ, երիտասարդական»,- ներկայացրեց Ինգա Մուրադյանը:
Արմեն Գալյանն էլ ասաց, որ իրենց, ըստ էության, հաջողվել է հերոսուհիների համար գտնել համապատասխան ոճեր, որոնք հավանության արժանացան մոդելների կողմից:
Բայց սա դեռ ամենը չէր. 3 մասնակիցներին էլ հաճելի անակնկալ էր սպասվում. «Երևան Մոլ»-ը 30 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր տվեց նրանց: Իսկ գնումների եկած աղջիկներից մեկն էլ, ում գրավել էր քննարկումը, հնարավորություն ունեցավ անվճար դիմահարդարում ստանալ մեյք-ափ արտիստ Նատալի Տոնոյանի կողմից:
Եթե դուք էլ ցանկանում եք օգտվել մոլի անձնական ոճաբանի ծառայությունից, գտնել ձեզ համապատասխան հագուստ, ուրեմն դիմեք Երևան Մոլ, կամ զանգահարեք +37455555031 հեռախոսահամարով: 

































